Վանի քաղաքապետ Բեքիր Քայան ահաբեկչության դեմ պայքարի հետաքննության շրջանակում ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Բացի Քայայից, ձերբակալվել է նաև քաղաքապետարանի 4 աշխատակից: Անվտանգության մարմինները խուզարկություն են սկսել քաղաքապետարանում և ձերբակալվածների տներում:

 

Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էին նաև Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ Ալի Բուլը, Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն: Նրանց բոլորին մեղադրանքներ են առաջադրված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում: