Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը, Ուկրաինայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա կապակցությամբ, շնորհավորել է Օդեսայի մարզի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիային և շնորհակալություն հայտնել ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին քաղաքում սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Այս մասին տեղեկանում ենք Օդեսայի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից։

 

Ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանն իր երախտագիտությունն է հայտնել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին և Օդեսայի քաղաքային խորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բաժնի ղեկավարին աջակցության և ֆեդերացիայի բարձր գնահատականի համար։

Ինչպես հայտնել ենք, հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ամիսներ առաջ ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։