Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Ժամանակն է ասել ճշմարտությունը: Ժամանակն է հիշել պատմության ողբերգությունները, որպեսզի չկրկնենք դրանք: Ժամանակն է, որ մենք բոլորս՝ իմ բարեկամ նախագահ Բայդենը, Լոս Անջելեսի ղեկավարները, Միացյալ Նահանգները և ողջ աշխարհը բարձրացնեն իրենց ձայնը և ասեն՝ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Գարսետին հրապարակված տեսաուղերձում:
Նա նշել է, որ իրենք ոգեկոչում են դաժանորեն սպանված ավելի քան 1.5 մլն հայերի հիշատակն ու հայտարարում, որ մշտապես կանգնելու են հայ ժողովրդի արդարության և անվտանգության կողքին:
«Պետք է հիշենք անցյալի իրականություն՝ հանուն ավելի լավ ապագայի»,- ասել է նա՝ կոչ անելով բոլորին միանալ Change.org-ում սկսված «Այո, դա Ցեղասպանություն էր» արշավին, որը ստորագրել է արդեն ավելի քան 20 հազար մարդ: