Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter սոցցանցի իր միկրոբլոգում գրել է.

 

«Ես զայրացած չեմ (կամ չեմ մեղադրում) Թուրքիայի ժողովրդին մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»:

 

Շերը նաև գրել է. «Իմ տատիկը պատմել է ինձ մի սարսափելի պատմություն. թուրքերը եկան գյուղ, գյուղական ժողով հրավիրեցին և սպանեցին տղամարդկանց ու երեխաներին, բռնաբարեցին կանանց և աղջիկներին»: