Թուրքիայի Իզմիր քաղաքում մարտի 14-15-ին անցկացրած' «Էգեյան ժողովրդավարություն եւ խաղաղության կոնֆերանս» թեայով համաժողովում «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես» միությունն իր արդյունարար փաստաթղթում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ակոս» պարբերականը, հեղինակավոր մտավորականների, գրողների եւ ուսանողների մասնակցությամբ անցկացված համաժողովի կողմից ընդունված փաստաթղթում ասվում է, որ առանց առերեսվելու Հայոց ցեղասպանության հետ, քրդական խնդիրը Թուրքիայում խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ:

 

Համաժողովում տարածված հայտարարության մեջ ասվում է. «Դերսիմի կոտորածները, չբացահայտված սպանությունները, Մադըմաքի, Մարաշի, Ռոբոսկիի կոտորածները, զանգվածային սպանդները, անգամ' երկրի սահմաններից դուրս տեղի ունեցած կոտորածները մեզ մշտապես ուղղորդում են նայել 1915-ին»: