Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար): Գյուլենի հանձնարարականով էր Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է:
Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հիմնադրամը 3 տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։
«Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսություններ և քննարկումներ են այցելել օսմանյան և հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ»,– նշվում է հաղորդագրության մեջ։