Ռուս հանրահայտ լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն արտահայտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Պատասխանելով Ինստագրամի հայ օգտատիրոջ հարցին՝ Պոզները նշել է, որ Ներկայացուցիչների պալատի բանաձի ընդունումն  ունի քաղաքական ենթատեքստ:


Վլադիմիր Պոզները նաև ավելացրել է, որ Սենատի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման բանաձևի արգելափակումը նույնպես մտնում է քաղաքական խաղերի տրամաբանության մեջ:«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 1915 թվականի կոտորածը Ցեղասպանություն  ճանաչել. որովհետև՝ սարսափելի բարկացել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա այն պատճառով, որ նա Ռուսաստանից գնել էր С-400  հակաօդային համակարգեր և  ռազմական գործողություն էր սկսել քրդերի դեմ՝ Սիրիայի հյուսիսում: Սրանք բոլորը քաղաքական խաղեր են, իրականում նրանք  միանգամայն անտարբեր են այս ամբողջ պատմության նկատմամբ»: