Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը (Անդալուսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած միջնորդագրին կողմ են քվեարկել նաև Իսպանիայի իշխող՝ սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները»,- ասված է հաղորդագրությունում:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։