Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին:  

Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նկատելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» խորագրով բանաձևը: Այն բացառիկ էր ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ տարբեր ձևակերպումներով նախագծեր դրվել էին շրջանառության մեջ, բայց երբեք չէին ընդունվել: 

Իսրայելական անգլալեզու օնլայն թերթի հոդվածագիրը նկատում է, որ հոկտեմբերի 29-ը, երբ Թուրքիան նշում է Հանրապետության օրը, այսուհետ կմնա պատմության մեջ նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ երկու նախագծերի ընդունմամբ. մյուսը այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օրինագիծն էր: Այս ամենը տեղի էր ունենում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատված ներխուժումից և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցրած քրդերի վրա հարձակումից երեք շաբաթ անց:

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարությանն ու ճշմարտությանը: Թուրքիային չպետք է թույլ տալ՝ ահաբեկել աշխարհը՝ կորզելով ցեղասպանության ժխտում»,-նշել է «Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի առաջնորդներից Յաիր Լապիդը, ով իր «Yesh Atid» կուսակցությամբ բազմիցս բարձրացրել է Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Ես կշարունակեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իմ պայքարը»,-ընդգծել է Լապիդը: Նա այս տարվա ապրիլին խոսել էր Իսրայելի «բարոյական և պատմական պատասխանատվության» մասին՝ նշելով, որ ժամանակն է իր երկրի կառավարության համար ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դադարեցնելու Թուրքիայի ճնշումներին դիմակայելու քաղաքականությունը:

 

יאיר לפיד Yair Lapid
 
@yairlapid
 
 

The US House of Representatives vote to recognize the Armenian Genocide is a vote for historical truth and justice. Turkey cannot be allowed to intimidate the world into denying genocide.

I will continue to fight for Israeli recognition of the Armenian Genocide.

 
34 people are talking about this
 

Իսրայելի ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը՝ դաշինքի մեջ մտնող «Լիկուդ» կուսակցությունից, նույնպես ճանաչման կոչ է արել՝ ողջունելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային կեցվածքը: «Իսրայելը ևս պետք է հստակ ճանաչի այս սարսափելի վայրագությունները»,-նշել է Սաարը՝ օգտագործելով #genocide (ցեղասպանություն) հեշթեգը:  

 

גדעון סער
 
@gidonsaar
 
 

I welcome the moral and principled stance of the US House of Representatives in recognizing the mass killing of 100 years ago as . Israel should make similarly clear its recognition of this terrible atrocity.

 
70 people are talking about this
 
 

Իսրայելի Կնեսետում բազմիցս բարձրացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այն 2016-ին հավանության է արժանացել խորհրդարանի կրթության հարցերի հանձնաժողովում: Այդ թեմային անդրադարձել է նաև երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը՝ բարձրաձայնելով անգամ ՄԱԿ-ի ամբիոնից: