Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը այդ երկրի կառավարությունից պահանջել է ճանաչել «100 տարի առաջ Օսմանյան հողերում հայերի դեմ իրականցված ցեղասպանությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է հաղորդում «Հուրիեթ» պարբերականը:
Հայաստանի մայրաքաղաք Երևան այցելած Օզդեմիրը նշել է հետևյալը. «Արդեն ժամանակն է' Հայոց Ցեղասպանության 100-րդ տարում չթաքցնել այս եզրույթը: Ցավով եմ արձանագրում այն փաստը, որ Գերմանիայի կառավարությունը ոչ ճիշտ լեզվով է խոսում հայերի դեմ 1915-16 թթ. իրականացված հանցագագործությունների մասին»: