Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը դեմ կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները:

 

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, այս անգամ պատահել է հակառակը՝ թուրք լրագրողը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել լրատվական-վերլուծական կայքի խմբագրություն, Հայոց ցեղասպանությունը պետական թեզերով ժխտող իր հոդվածը հեռացվել է կայքից:

Դեպքը պատահել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրապարակումներով հայտնի, ազատական և ընդդիմադիր հայացքներով հայտնի «Gazete Duvar» լրատվական կայքում:

Կայքի գլխավոր խմբագիր Ալի Դուրան Թոփուզը հեռացրել է Գյուլգյուն Թյուրքօղլուի «Հայերի տեղահանությունը» վերնագրով հոդվածը՝ տեղադրելով իր գրած «Ներողության գրություն. ժխտողականության մերժում» վերնագրով հոդվածը: