ԱՄՆ-ում բնակվող հայտնի իրավաբան, 92-ամյա Ջոն Օհանյանն ԱՄՆ-ում հայտնի Reddit սոցիալական լրատվական կայքում կազմակերպված հարց ու պատասխանի ժամանակ պատասխանել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցին: Սոցկայքի օգտատերերից մեկը հարցը է ուղել հայ իրավաբանին, թե ինչպես է վերջինս վերաբերում թուրք ժողովրդին և ար դյոք հավատում է նրան, որ թուրքական կառավարությունն ի վերջո կճանաչի կատարվածը' այնպես, ինչպես դա արեց գերմանական կառավարությունը:

 

Պատասխանելով հարցին' Ջոն Օհանանը նշել է, որ ինքը սիրում է թուրք ժողովրդին այնպես, ինչպես ցանկացած այլ էթնիկ խմբի ներկայացուցիչների: «Ցեղասպանություն տեղ ունեցել է, ավելի լավ է ոչ թե կանգ առնել այդ փաստի վրա, այլ ճանաչել այն: Չեմ կարող ասել, թե ինչպես կվարվի թուրքական կառավարությունը, բայց որքան այն ավելի վաղ ճանաչի կատարվածը, այնքան ավելի լավ, քանի որ ամենքը գիտեն ճշմարտությունը: Ես շատ ժամանակ չեմ վատնում դրա մասին մտածելու համար, քանի որ անցյալը անցյալ է, սակայն ապագան մի բան է, որը ես կարող եմ վերահսկել»,- ասել նա:

 

Ջոն Օհանյանը ծնվել է 1922 թվականին ԱՄՆ-ում: Նրա ծնողների ընտանիքները մեկն էին այն միլիոնավոր ընտանիքներից, ովքեր տուժել էին Հայոց ցեղասպանությունից: Նրա ծնողները կարողանում են հրաշքով փրկվել և տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Ջոնի պատասխանները Reddit կայքում գրառել է նրա թոռնիկը' Ալեքսիս Օհանյանը, ով հայտնի է, որպես լայն ժողովրդականություն վայելող Reddit.com կայքի համահիմնադիր: