Հունիսի 23-ից 24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի կադետների աշխարհի առաջնություն: Չեխական Հավլիչկուվ Բրոդ քաղաքից 17-ամյա ըմբիշ Արթուր Սարգսյանը այս առաջնությունում հանդես եկավ  մինչեւ 110 կգ  քաշային կարգում եւ  նվաճեց բրոնզե մեդալ: Այս քաշային կարգում մրցում էին 20 ըմբիշներ ամբողջ աշխարհից:

Առաջին տուրում Արթուրը միավորների հաշվով 5: 0 հաշվով հաղթեց ուզբեկ Օտաբեկ Խոլմուրզաևին:

Երկրորդ տուրում Արթուրը նույնպես միավորների հաշվով 4: 1 հաշվով հաղթեց թուրք Բաքիրին: Կիսաեզրափակչում Արթուրը մենամարտեց Գերմանիայի ու Եվրոպայի չեմպիոն Օվսյանիկովի հետ: Այստեղ, մի փոքր վատ մենամարտից հետո, Արթուրը պարտվեց 0: 4 հաշվով:

Բրոնզե մեդալի համար պայքարում Արթուրը մենամարտեց ԱՄՆ-ից Էնթոնի Մալենի հետ: Առաջին րոպեներին Արթուրը անպաշտպան պայքարից հետո պարտվեց՝ 5: 0 հաշվով, բայց հետո կանգնած դիրքում նա գեղեցիկ խաչաձեւ հակադարձ քայլ կատարեց  և ժամկետից շուտ ամերիկացուն ուսերի վրա պառկացրեց:

Արթուրը Չեխիայի միակ ներկայացուցիչն էր, որը նվաճեց մեդալ, եւ այն էլ ՝ բրոնզե։ 

Տեղեկացնենք, որ Արթուրը ծնվել է Հավլիչկուվ Բրոդ քաղաքում, հինգ տարեկանից զբաղվում է ըմբշամարտով։ Նախորդ ամիս Բուլղարիայում անցակացված Եվրոպայի առաջնությանը նա գրավել էր չորրորդ տեղը։  Տարբեր տարիներին նա  չորս անգամ դարձել է  հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Չեխիայի չեմպիոն։ 

Շնորհավորում ենք Արթուրին, նրա ընտանիքին, մարզիչ Զդենեկ Շվեցին այս հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաղթանակներ միջազգային մրցույթներում։