Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում ձերբակալվել է բրիտանացի լրագրող Գրեմ Ֆիլիպսը, ով համագործակցում է Russia Today հեռուստաալիքի հետ: Այս մասին մայիսի 20-ին հաղորդել է RT-ի կայքը:

 

Անկախ լրագրող Ֆիլիպսը, ասված է հաղորդագրության մեջ, ձերբակալվել է ուկրաինացի ուժայինների կողմից և այս պահին գտնվում է Մարիուպոլում: Տեղի ունեցածի այլ մանրամասնություններ RT-ն առայժմ չի ճշտում:

 

Դրա հետ մեկտեղ RT-ն նշում է, որ Facebook սոցիալական ցանցի խարկովյան «Եվրամայդանի» էջում մայիսի 19-ին հայտնվել է Գրեմ Ֆիլիպսին ձերբակալելու և նրան երկրից արտաքսելու կոչ: «Եվրամայդանի» ակտիվստները հայտարարել են, որ Ֆիլիպսը տեսագրում և ազատորեն օգտվելու համար հրապարակում է ուկրաինական զորքերի դիրքերը, ինչը, նրանց կարծիքով, «աջակցություն է ահաբեկչությանը»: