Սիրիայի հետ Թուրքիայի Հաթայի (Անտիոք) նահանգի սահմանում թուրք սահմանապահները ձերբակալել են երեք սահմանախտի, որոնցից մեկն ամերիկացի լրագրող է:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, նրանք ձերբակալվել են Հաթայի Ալթընոզու բնակավայրի մոտ գետն անցնելուց հետո: Սահմանախատների, այդ թվում ԱՄՆ-ի քաղաքացի լրագրողի անունը չի նշվում:

 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը միջադեպի հետ կապված հայտարարել է, որ սահմանախախտները հանձնվել են Հաթայի անվտանգության տնօրինության օտարեկրացիների բաժանմունք: Նշվում է, որ ամերիկացի լրագրողը 60 տարեկան է եւ որ որոշ գործառույթներից հետո երկրից արտաքսվելու համար նա ուղարկվել է Ստամբուլ: