Ռուսաստանի յոթ քաղաքացի, ովքեր փորձել են ապօրինի կերպով հատել թուրք-սիրիական սահմանը, ձերբակալվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեպ նահանգում: Այս մասին հայտնել է russian.rt.com-ը:
ՌԴ երկու քաղաքացիներ ձերբակալվել են ապրիլի 4-ին, Սիրիայի սահմանը հատելու և այնտեղ ռազմական գործողություններին մասնակցելու փորձի ընթացքում: Նրանք հանձնվել են իրավապահ մարմիններին, և քննարկվում է նրանց արտաքսման հարցը: Ապրիլի 7-ին սահմանին ևս 5 ռուս է ձերբակալվել:
Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում:
Մարտին Գազիանթեպ նահանգի իշխանությունները հաղորդել էին, որ Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր նահանգում ՌԴ 59 քաղաքացի է ձերբակալվել, որոնք փորձել են ապօրինի ճանապարհով հատել թուրք-սիրիական սահմանն ու միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: