Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային փակել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի կանխի այդ ճանապարհով ահաբեկիչների ներթափանցումն ու նավթի մաքսանենգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին' վկայակոչելով CNN Turk-ը:

 

«Թուրքիան պետք է փակի իր սահմանը Սիրիայի հետ, ինչպես նաև դադարեցնի դրա միջոցով օտարերկրյա վարձկանների ու նավթամթերքի մաքսանենգների անցումը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը կապված է «Ալ Քաիդայի» հետ, մի քանի ամիս առաջ ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում ու Սիրիայում: Պաշտոնական Բաղդադի իշխանության հանդեպ իրաքյան սուննիների դժգոհությունն օգտագործելով' «Իսլամական պետություն» խմբավորումը զանգվածային հարձակումների է ենթարկել Իրաքի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան հատվածները և մեծ տարածքներ գրավելով' հայտարարել նոր «իսլամական կայսրության» ստեղծման մասին:

 

Սիրիայի ու Թուրքիայի միջև սահմանն ավելի քան 900 կիլոմետր է: Ներկայում Թուրքիայի փոպվարչապետի' Նուման Կուլտուրշուայի հաղորդած տվյալներով' ԻՊ-ի զինյալները գտնվում են թուրքական սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա: