Իրանի իշխանությունները որոշել են դեկտեմբերի 24-ից 15 օրով փակել Թուրքիայի հետ սահմանային անցակետերը։ Այս մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթը։
Թուրքական կողմը տարակուսանք է հայտնել Իրանի կողմից սահմանային անցակետերի միակողմանի փակման կապակցությամբ։
Նշվում է, որ միայն Իսլամական Հանրապետությունում վավեր կացության թույլտվություն ունեցող, ուսումնական վիզա ունեցող, մուտքի վիզա ունեցող (առևտրականներ և գործարարներ), աշխատանք ստացած, բժշկական վիզա ունեցող անձինք կարող են հատել թուրք֊իրանական սահմանը։ Նշվել է, որ սահմանը կարող են հատել նաև ֆիզիկական անձինք, ովքեր ներդրումային վիզա են ստացել, ինչպես նաև միգրացիոն ծառայության կողմից թույլտվություն ունեցող անձինք։