Թուրքիան կարող Է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը: Այդ մասին ասված Է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 19-ին հրապարակել Է «Հյուրիեթ» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առայժմ մենք չենք փակել սահմանները, բայց դա կարող Է տեղի ունենալ ցանկացած պահի»,-ասել Է Էրդողանը: «Իրաքի հետ մեր բանակցություններն այն հարցի շուրջ, թե մենք ինչ կարող ենք անել, շարունակվում են:
Եթե Իրաքյան Քրդստանի իշխանությունները սահմանային անցակետերի հսկողությունը հանձնեն կենտրոնական կառավարությանը, մենք պայման կդնենք, որ կենտրոնական կառավարությունը պարտավոր Է բավարարել Իրաքի հյուսիսային մասի բնակիչների բոլոր կարիքները»,-նշել Է Թուրքիայի նախագահը: Էրդողանն այս հայտարարությունն արել Է հոկտեմբերի 17-ի երեկոյան, սակայն թերթն այն հրապարակել Է այսօր:
Թուրքիայի նախագահը նաեւ հայտնել Է, որ մոտ ժամանակներս Անկարայից Բաղդադ կուղեւորվի պատվիրակություն, որի կազմում Է կընդգրկվեն երեք-չորս նախարար՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի գլխավորությամբ: Բացի այդ, շուտով Անկարա բանակցելու կարող Է ժամանել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: Հոկտեմբերի 17-ին Թուրքիան Իրաքյան Քրդստանի տարածքից մեկնած ինքնաթիռներին արգելել Է մտնել երկրի օդային տարածություն:
Սեպտեմբերին վերջին Անկարան Իրաքի քրդական տարածաշրջանի հետ ավիահաղորդակցության արգելք Է սահմանել: Այս միջոցները ձեռնարկվել են ի պատասխան սեպտեմբերի վերջին Քրդստանի ինքնորոշման շուրջ հանրաքվեի անցկացման: Բաղդադի եւ Անկարայի իշխանությունները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները եւ այն համարում են անօրինական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: