ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է․
«ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում ենք, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել:
Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի»: