Ջրային ռեսուրսների պահպանումը հավասարազոր է հայրենիքը պաշտպանելուն: Ջուրը մշակույթ է և կյանք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անատոլիայի մի քանի նահանգներում նոր ջրամատակարարման օբյեկտների բացման արարողությանը, որը կազմակերպվել էր երկուշաբթի օրը՝ վիդեոկոնֆերանսի ձևաչափով:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք կարող են ջրի պակասի վտանգի առաջ կանգնել:
Երկրի ղեկավարը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման ձեռքբերումների վրա:
«277 միլիարդ թուրքական լիրայի չափով ներդրումների շնորհիվ ստեղծվել են 600 ջրամբարներ, 590 հիդրոէլեկտրակայաններ, 1457 ոռոգման կայաններ, խմելու ջրի բաշխման և մաքրման 262 ձեռնարկություններ», - ասել է Էրդողանը, մեջբերում է Anadolu- ն:
Էրդողանն ասել է, որ Թուրքիայի խորհրդարան կներկայացվի «Ջրային ռեսուրսների մասին» նոր օրինագիծը, որը կարագացնի ջրամատակարարման կարգավորման ոլորտում նպատակների իրականացումը: