Թուրքական լիրայի արագորեն արժեզրկման եւ տնտեսական անկայունության պատճառով ստեղծված ճգնաժամի հետ կապված, որը, հնարավոր է, շարունակական լինի, Թուրքիան կանգնել է G-20 զարգացող երկրների կազմից դուրս գալու, կամ դուրս բերվելու վտանգի առաջ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Միլիեթ» թերթում այսօր հրապարակած «Հետ ենք մնում G-20 երկրների մեջ» հոդվածում գրում է պրոֆեսոր Գյունգոր Ուրասը' նշելով, որ նման արժեզրկումից հետո Թուրքիան կարող է համաշխարհային տնտեսության մեջ լավագույն դեպքում գրավել 21-րդ տեղը:

 

 

Թուրք պրոֆեսորի կարծիքով' Թուրքիայի ներկայիս անմխիթար վիճակը հիմնականում պայմանավորված է ինքնավարության համար մարտնչող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարով, որը վերջերս ավելի ահանգնացել է:

 

 

«PKK-ի դեմ պայքարը կարեւոր է, սակայն, տնտեսությունն էլ է կարեւոր: Ինչքան երկրի տնտեսությունն ուժեղ է, այն կարող ավելի արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ», -նշել է նա: