Թուրքիան որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով փակել Իրանի հետ սահմանն այն բանից հետո, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որոնցից 8-ը՝ մահվան ելքով, հայտնում է թուրքական Daily Sabah-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Դրա տեղեկություններով՝ փակվել են թուրք-իրանական սահմանի երկու անցակետեր:
Նշվում է, որ միջոցառումները ձեռնարկվել են Նովրուզի նախօրեին Վան նահանգ զբոսաշրջիկների հոսքի ֆոնին:
Հիշեցնենք՝ Իրանի բոլոր համալսարանները մեկ շաբաթով փակվել են։
Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է խուսափել Ղոմ այցելելուց, և միևնույն ժամանակ Ղոմի բնակիչներին հորդորել անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից»: