Ֆրանսիան ժամանակավորապես կվերականգնի սահմանային վերահսկողությունը Մերձավոր Արևելքից միգրացիոն հոսքի աճի պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն Ազգային ժողովում, գրում է Korrespondent.net-ը:

 

 

 

«Ֆրանսիան ժամանակավորապես կվերականգնի սահմանային վերահսկողությունը, ինչպես արդեն դա արվել է ֆրանս-իտալական սահմանի հատվածներում, և ինչպես վերջերս իրականացրել է Գերմանիան: Եթե անհրաժեշտ լինի՝ առաջիկա օրերին, շաբաթներին»,- հայտարարել է Վալսը:

 

 

Նրա խոսքով՝ սահմանային վերահսկողության վերականգնումը նախատեսված է շենգենյան կանոններով:

 

 

Նշենք, որ Ավստրիան կեսգիշերից պաշտոնապես սահմանել է ժամանակավոր սահմանային վերահսկողություն: