ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Ասեք խնդրեմ՝ գոյություն ունի՞ աշխարհում երկրորդ ազգը, ազգությունը կամ էթնիկ խումբը, որն իր հաղթանակը կազմակերպողներին հեռացնի իշխանություններից, իսկ խայտառակ պարտությունը կազմակերպողներին թողնի իշխանության: Մի՞թե մենք՝ հայերս, որոշել ենք մեր միջի տգետների ու կիսագրագետների պատճառով ինքնաոչնչացման գնալ»: