Իրանը սկզբունքային դիրքորոշում ունի միջազգային սահմանների անձեռնմխելիության մասին: Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին:
«Հենց նոր հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից: Ես վերահաստատել եմ մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- գրել է Ռավանչին: