Իրանը հավատարիմ է իր կոնկրետ դիրքորոշմանը Հարավային Կովկասում իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նսեր Քանաանին, հայտնում է IRNA-ն։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման համար: Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք լինել աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության խախտման համար»,- ասել է Քանաանին՝ մեկնաբանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությունը։
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ասել էր, որ Թուրքիան ակնկալում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն իրականացնել մինչև 2029 թվականը։