Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը:
«Պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթը հինգշաբթի երեկոյան բանակային հրամանատարության և պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի հետ համաձայնեցմամբ փակում է Բեթղեհեմի սահմանները: Իսրայելացիների և պաղեստիցիների ուղևորությունները քաղաք և քաղաքից արգելված են»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Որոշումն ընդունվել է պաշտպանության նախարարությունում կայացած արտահերթ խորհրդակցության ընթացքում:
Իսրայելում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 17-ի: Նաև Իսրայելի իշխանություններն ընդլայնել են այն տարածաշրջանների ցուցակը, որտեղից վերադառնալիս իսրայելացիները պարտավոր են երկշաբաթյա կարանտին անցնել, իսկ օտարերկրացիներին թույլ չի տրվում մտնել Իսրայելի տարածք: Այդ ցուցակում Իտալիային, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային, Գերմանիային, Ճապոնիային ,Հարավային Կորեային, Թաիլանդին, Սինգապուրին, Չինաստանին ր չինական Հոնկոնգին ու Մակաոյին, ավելացել են Անդորան և Սան Մարինոն:
Ի դեպ, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ մեկ ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Պաղեստինի տարածքում: