Իրանը որոշում է ընդունել Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանի փակման մասին։
Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա, փոխանցում է 1in.am-ը:
Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 25-ին։ Դրան մասնակցել է ավելի քան 3 մլն քուրդ, 90 տոկոսը կողմ է հանդես եկել Իրաքի կազմից ինքնավարության դուրս գալուն։
Հանրաքվեի արդյունքները չեն ճանաչել շատ պետություններ, այդ թվում Թուրքիան, Իրանն ու Իրաքը։
Մասնավորապես, Թեհրանը վստահ է, որ հանրաքվեն ծառայել է Վաշինգտոնի և Թել Ավիվի շահերին, որոնք ցանկանում են տարածաշրջանում նոր Իսրայելի ստեղծում։