Թուրքիայի քաղաքացի Յըլմազ Էրգինը առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Էրգինը հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, անցել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը, հաղթահարել է տեղադրված ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստան, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:
Յըլմազ Էրգինը կալանավորվել է, գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։ Հուլիսի 16-ին գործը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Արթուր Ադամյանին։