Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից Նոյեմբերյանի բաժնում հունիսի 19-ին գրություն է ստացվել, որ Վահագն Վ.-ն 2013թ. մայիսի 11-ին' ժամը 11.00-ից 12.00-ն, և նույն թվականի օգոստոսի 26-ին' ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի 7 շենքում գործող խորտկարանի հետնամասով հոսող Դեբեդ գետն անցնելով' առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը: Փաստի առթիվ ՀՀ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ս/թ մայիսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: