Հրազդան-Հանքավան ճանապարհին գտնվող Մարմարիկ գյուղի մոտակայքում` գետի ափին ոստիկանության մի ծառայող հունվարի 23-ին, ժամը 13.20-ի սահմաններում նկատել է 1983 թ. ծնված Մուշեղ Կ.-ին, որը բենզասղոցով փայտանյութ է կտրել և բեռնել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան` չունենալով համապատասխան փաստաթղթեր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, Մուշեղ Կ.-ն` իր ավտոմեքենայով` մոտ 0.7 խ/մ ուռենի տեսակի փայտանյութով բարձած, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված վայրից ապօրինի հատել է 2 ուռենի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն