Սիրիայի հետ սահմանակից Քոբանի քաղաքում քրդերին աջակցելու և օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան անհապաղ բացի սիրիական սահմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Խոսելով Քոբանիում տեղի ունեցող իրադարձությունների մասին' Օլանդն արձանագրել է, որ այն վերածվել է «զոհերի քաղաքի»: Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ իր ղեկավարած պետությունը մաս է կազմում ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիային: Նա պահանջել է, որ կոալիցիայի անդամ մյուս պետությունները զենք ու զինամթերք ուղարկեն Սիրիայի ընդդիմադիրներին, ովքեր կպայքարեն «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ: