Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ սկսեն ելքեր փնտրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը հորդորել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին անհապաղ դիվանագիտական լուծում փնտրել՝ թույլատրելու համար ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։
Դոնֆրիդը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին կոչ է արել հասնել «տևական խաղաղության»։