Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել փակել թուրք-սիրիական սահմանը, որի միջով սպառազինություն է մատակարարվում ահաբեկիչներին, հայտնում է Press TV-ն:

 

 

Ռուս նախարարը նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայում հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված գործողությունների համակարգման հարցերը:

 

 

«Հատուկ խնդիրը՝ դրսից ահաբեկիչների մատակարարումը կասեցնելն է, որի համար անհրաժեշտ է արգելափակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը, որի միջով զենք է մատակարարվում գրոհայիններին, այդ թվում՝ հումանիտար օգնությամբ ավտոշարասյուններում»,- ասել Լավրովը: