Ուկրաինայում ձերբակալվել է բրիտանացի լրագրող Գրեմ Ֆիլիպսը, որը համագործակցում Է Russia Today հեռուստաալիքի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին հաղորդել Է RT-ի կայքը:

 

Անկախ լրագրող Ֆիլիպսը, ասված Է հաղորդագրության մեջ, ձերբակալվել Է ուկրաինացի ուժայինների կողմից եւ այս պահին գտնվում է Մարիուպոլում: Տեղի ունեցածի այլ մանրամասնություններ RT-ն առայժմ չի ճշտում:

 

Դրա հետ մեկտեղ RT-ն նշում Է, որ Facebook սոցիալական ցանցի խարկովյան «եվրամայդանի» Էջում մայիսի 19-ին հայտնվել է Գրեմ Ֆիլիպսին ձերբակալելու եւ նրան երկրից արտաքսելու կոչ: «Եվրամայդանի» ակտիվստները հայտարարել են, որ Ֆիլիպսը տեսագրում եւ ազատորեն օգտվելու համար հրապարակում Է ուկրաինական զորքերի դիրքերը, ինչը, նրանց կարծիքով, «աջակցություն է ահաբեկչությանը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: