Հունվարի 11-ին, ժամը 20.25-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի դարպասների կողմից ծուխ է նկատվել, այնուհետև պայթյունի ձայն է լսվել, ինչի հետևանքով պատճառվել է գույքային վնաս:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 20.20-ի սահմաններում անհայտ անձը հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասը պահող հենասյան վրա գցել է դեռևս չպարզված պայթուցիկ սարք, որի պայթյունից պատճառվել է գույքային վնաս:
Դեպքի վայրում հայտնաբերվել են հրահաղորդիչ քուղի մնացորդներ:
Քրեական ոստիկանության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պայթյունը կատարել է Վարդենիս քաղաքի 58-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի հանգամանքները և վնասի չափը պարզվում են: