Ռուսաստանի Դաշնության Նիժնեվարտովսկ քաղաքում ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է զինված ադրբեջանցին, ով պատանդ էր վերցրել մի ընտանջքի:
Ոստիկանության երկու աշխատակիցներ քաղաքի Ինտերնացիոնալնայա փողոցում փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են երկու կասկածելի անձանց: Վկաների խոսքով, այդ անձինք հրաժարվել են փաստաթուղթ ներկայացնել և ցանկացել են սպանել ոստիկաններին: Նրանցից մեկն ատրճանակով կրակել է ոստիկաններից մեկի վրա: Վերջինս ծանր վիրավորվել է: Փախչելով միջադեպի վայրից' կասկածյալներից մեկը թաքնվել է մոտակա բնակելի շենքում ու զենքի սպառնալիքով պատանդ վերցրել անտեղ բնակվող ընտանիքին:
Պատանդներին ազատելու համար ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել: Շենքի բնակիչները տարհանվել են: Հատուկ ջոկատայինները շրջապատել են շենքը և դիպուկահարներ տեղակայել: Միջադեպի վայր են ժամանել Խանտի-Մանսիյսկի Ինքնավար Մարզի ոստիկանության պետ, գեներալ Վասիլի Ռոմանիցան և քաղաքային խորհրդի պատգամավորներ: Հանցագործը հրաժարվել է հանձնվել: Հատուկ ջոկատայինների գործողությունների շնորհիվ հաջողվել է զինաթափել Ադրբեջանի քաղաքացի հանցագործին և ազատել պատանդներին:
Վիրավոր ոստիկանը վիրահատվել է, նրա կյանքը հաջողվել է փրկել: