Ռուսաստանի Սախալինի մարզում օգոստոսի 15-ին հայտնաբերվել է 51-ամյա հայ տղամարդու դի: Այս մասին հայտնում է sakhalin.info-ն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սպանության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել Ադրբեջանի 37-ամյա քաղաքացի, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նախնական տեղեկությունների համաձայն` ադրբեջանցին ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել 51-ամյա հային, ինչի հետևանքով նա տեղում մահացել է: