Պանթյուրքական Gunaz հեռուստատեսությունը հայտնում է, որ հուլիսի 16-ից մինչև հոկտեմբերի 18-ը ձերբակալվել է 66 ակտիվիստ, ովքեր մասնակցել են Թուրքիային և Ադրբեջանին սատարող ցույցերի, գրում է infoteka24.ru-ը:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի սկզբից ի վեր Իրանի պանթյուրքիստները պահանջել են Իրանից փակել Հայաստանի հետ սահմանը, ցույցեր են իրականացրել, որի ընթացքում ազգայնական կոչեր են հնչեցրել, այդ թվում՝ Իրանի դեմ:
Սակայան, ԻԻՀ-ի իշխանությունները խստագույնս ճնշում են իրենց տարածքում ազգայնականության ցանկացած դրսևորում։ Ցույցերը բռնի կերպով ցրվում են, իսկ կազմակերպիչները հայտնվում են ճաղերի հետևում: