Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մարզերի ղեկավար կազմից հանրությունը, որպես կանոն, ծանոթ է միայն մարզպետներին, այն էլ՝ ոչ միշտ: Մինչդեռ վերջիններիս տեղակալները՝ փոխմարզպետները, գտնվում են ստվերում և նրանց մասին սահմանափակ տեղեկություն է առկա: Այսօր կանդրադառնանք Հայաստանի 10 ամենահարուստ փոխմարզպետներին: Եվ այսպես:
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը հայտարարագրել է ԱՁ «Նարեկ Ղուշչյան» ընկերության 100 տոկոս բաժնեմաս: Պարզվում է՝ նա 2016 թվականին Իջևանում որպես նվիրատվություն բնակարան է ստացել: Իսկ նրա եկամուտները կազմել են 33,000.00 ռուսական ռուբլի և 9,972,349.00 դրամ փոխմարզպետի կնոջ՝ Աննա Ալիխանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս Երևանի կենտրոն համայնքում բնակարան է ձեռք բերել, սակայն հայտնի չէ, թե երբ է կատարվել գնումը: Բացի այդ, նա 2018-ին որպես նվիրատվություն է ստացել ավտոմեքենա, 5,843,500.00 դրամի բանկային արժեթուղթ է ձեռք բերել, բացի այդ 22,738.00 դրամի վարկ է վերցրել:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը հայտարարագրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինություններ, հասարակական նշանակության շինություն, բնակարան բազմաբնակարան շենքում, հողամաս: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 700,000.00 դրամ, կանխիկ դրամը՝ 6,000,000.00 դրամ: Վարձակալության դիմաց ստացված վճարը կազմել է 400,000.00 դրամ:
Արմավիրի փոխմարզպետ Սռնակ Ավետիսյանը, 2018-ին նշանակվելով ՊԵԿ նախագահի օգնական, ձեռք է բերել «Ակուրա» մակնիշի ավտոմեքենա, նույն թվականին ևս մեկ նույն մակնիշի ավտոմեքենա, սակայն այլ թվականի արտադրված: 2019-ին արդեն Ավետիսյանը գնել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա: Նույն թվականին Ավետիսյանը 3,277,000.00 դրամի նվիրատվություն է ստացել: 2021 թվականին նա կանխիկ 19,000,000.00 դրամ է հայտարարագրել և 30,683,871.00 եկամուտ: Մինչ այս էլ՝ 2020-ին, վերջինս հասարակական նշանակության շինություն էր ձեռք բերել, որը հետագայում վաճառել է: Նույն թվականին նա ձեռք է բերել նաև հողին ամրակայված այլ անշարժ գույք:
Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի տուն, հողամաս, MAZDA մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,157,000.00, 282,041.00 դրամ: Կանխիկ գումարը՝ 2,000,000.00 դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում եկամուտները կազմել են 1,166,173.00 դրամ; Ստացված վարկերը՝ 3,692,396.00 դրամ:
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն և չորս հողամաս: Պաշտոնյայի հայտարարագրած կանխիկ գումարը կազմել է 1,500,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15,943,197.00 դրամ:
Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, հիշեցնենք, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի կուրսեցին է: Բավական ուշագրավ կերպով է հեղափոխությունից հետո փոխվել Նազարեթյանի սոցիալական դրությունը: 2018-ին նա հայտարարագրել էր 10,000.00 ԱՄՆ դոլար և 2,500,000.00 դրամ և 321,000.00 դրամ աշխատավարձ: Նախորդ տարվա դրությամբ նա ունի 770,451.00 դրամի փոխառություն, բանկային հաշիվների մնացորդները կազմում են 2,200,000.00 , 160,000.00 և 93,220.00 դրամ, իսկ եկամուտները աշխատավարձից՝ 9,844,484.00 դրամ:
Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, 2000 թվականին ձեռք բերված ավտոմեքենա, եկամտի աղբյուրը կազմել է 5 միլիոն 614 հազար 364 դրամ՝ Առինջի համայնքապետարանից: Թանկարժեք գույք կամ արժեթուղթ պաշտոնյան չի հայտարարագրել: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 միլիոն 455 հազար 615 դրամ, կանխիկ գումարը ՝ 4 միլիոն 900 հազար դրամ և 20 հազար դոլար:
Ուշագրավ է նաև Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի ներկայացրած ֆինանսական հայտարարագիրը: Այսպես, վերջինս «Մեյջոր Փարթներս» ՓԲԸ-ին 2,000,000.00 ՀՀ դրամի հանձնած և վերադարձված փոխառություն է հայտարարագրել, «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ից 850,000.00 ՀՀ դրամի փոխառություն: Գագիկ Վասիլի Հովսեփյանից որպես նվիրատվություն պաշտոնյան ստացել է 400,000.00 դրամ, Ռաչ Միքայելյանից՝ 440,000.00 դրամ, Միքայել Ադիլխանյանից՝ 220,000.00 դրամ և 4000 ԱՄՆ դոլար: Ի դեպ, Ադիլխարյանը հենց «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ի տնօրենն է:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը հայտարարագրել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, 9 միլիոն դրամ աշխատավարձ' Լոռու մարզպետարանից, 960 հազար դրամ աշխատավարձ' կրթության արհմիությունից, կանխիկ գումարը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ: