Հայաստանի հեղափոխական իշխանությունները հաճախ են փորձում հղում կատարել այն հանգամանքին, որ իրենք, գալով իշխանության, չեն օգտվում կյանքի բարիքներից՝ մնալով ժողովրդի ծառաներ: «Քյասիբ հեղափոխականների» ամպլուան, սակայն, կարծես թե, ճաք է տվել: Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ամենահարուստ «թավշյա» պաշտոնյաների թոփ 10-յակը:
Եվ այսպես՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 6,000,000.00 ԱՄՆ դոլար, 694,000.00 կանխիկ ԱՄՆ դոլար, 4,660,000.00 և 4,835,000.00 կանխիկ ՀՀ դրամ: Վերջինս հայտարարագրել է նաև հողամասեր, հասարակական նշանակության շինություններ, 4 ավտոմեքենա, արժեթղթեր և ներդրումներ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է 1,500,000.00 ԱՄՆ դոլարի բաժնային արժեթղթեր և 35,000,000.00 ՀՀ դրամի եկամուտ:
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի բանկային հաշվի մնացորդը, ըստ նրա հայտարարագրի, կազմում է 1,118,257.00 դրամ, կանխիկը՝ 15,000,000.00 դրամ և 12,000.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքից ստացված վարձատրությունը կազմում է 7,813,540.00 դրամ:
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը հայտարարագրել է ավտոկայանատեղի, բնակարան, հողամաս, հասարակական նշանակության շինություն, 2021-ին գնված PORSCHE մակնիշի ավտոմեքենա, 480.128.00, 15,000,00, 100,000,00 դրամի և 500 եվրոյի արժեթուղթ: Հանձնված և վերադարձրած փոխառությունները «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից կազմել են 249,290,289,0 դրամ: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 326 հազար դրամ, 34 ԱՄՆ դոլար, 19 հազար ռուսական ռուբլի: Կանխիկ դրամը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար, 12 միլիոն ՀՀ դրամ, 435 հազար եվրո, 5 միլիոն ռուսական ռուբլի: Եկամուտները տարվա կտրվածքով կազմել են 284,869,095,00 դրամ:
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 20,804.00 և 10,360.48 եվրո, 12,843,129.00 ՀՀ դրամ, 12,177.59 ԱՄՆ դոլար: Վերջինս հայտարարագրել է նաև անհատական բնակելի տուն և հողամաս՝ գնված 2020 թվականին: 2021-ին Թորոսյանը նույնպես հողամաս է ձեռք բերել: Նա հայտարարագրել է նաև ավտոմեքենա, ավստրիական բանկից ստացված 20,737.10 եվրո:
ՀԾԿՀ պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է 500,000.00 դրամի փոխառություն, 31,500.00 ԱՄՆ դոլար, 7,800,000.00 ՀՀ դրամ: Ընդհանուր՝ 12,831,285.90 ՀՀ դրամ:
ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը հայտարարագրել է նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ինչպես նաև բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը որպես ժառանգություն է ստացվել 2017-ին: Պաշտոնյայի հանձնած և ստացած փոխառությունները կազմել են 35,000,000.00 և 48,000,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 եվրո: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 450,000.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը՝ 55,000,000.00 դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24,594,192.00 դրամ:
Վայքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը հայտարարագրել է VAZ մակնիշի ավտոմեքենա, 50,000,000.00 և 2,000,000.00 հանձնած ավանդ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 300,000.00 դրամ: Կանխիկ գումարը՝ 500,000.00 դրամ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է բնակարան ՌԴ-ում, մասնավորապես՝ Մոսկվայում: Նա չի հայտարարագրել շարժական գույք և թանկարժեք գույք, եկամտի աղբյուրը 70 հազար ռուբլի կազմող նվիրատվությունն է Գոռ Սարգսյանից, 6 միլիոն 994 հազար դրամ աշխատավարձը՝ ջրային կոմիտեից, 4 միլիոն 200 հազար ռուբլի ստացված փոխառությունը: Վերջինս ունի նաև 100 տոկոս բաժենմաս մի ընկերությունում, որի անունը նշված չէ: Պաշտոնյայի բանկային հաշվին առկա էր 866 հազար 309 դրամ, կանխիկը՝ 27 միլիոն 500 հազար դրամ։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտարարագրել է հողամաս, արտադրական նշանակության շինություն, բնակարան, UAZ և MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, 408,000,0 և 905.000.0 հազար դրամի արժեթուղթ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 4.107.042.00 դրամ, կանխիկ դրամը՝ 5 հազար ԱՄՆ դոլար, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13.628.689.00 դրամ: