Մոսկվայում 25-ամյա երիտասարդի աղմկահարույց սպանության կասկածյալը ձերբակալվել է մայրաքաղաքից 120 կմ հեռավորությամբ գտնվող Կոլոմնա բնակավայրում։

 

Հիշեցնենք, որ ոկտեմբերի 10-ին 25-ամյա Եգոր Շչերբակովը սպանվել էր ընկերուհու աչքի առաջ, իսկ հանցագործը, որն ինչպես հետագայում է պարզվել՝ ադրբեջանցի է, թաքնվել։

 

Կիրակի օրը Մոսկվայի Բիրյուլևո շրջանի բնակիչները, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, դուրս էին եկել փողոց, ինչի հետևանքով անկարգություններ էին տեղի ունեցել, ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ։