Ռուսաստանի Կուրգանի մարզի Յալուտորովսկի շրջանում 42-ամյա ադրբեջանցին փետրվարի 3-ին ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելու համար ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, իր Toyota Corolla ավտոմեքենայով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նա կանգնեցվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից: 5000 ռուբլի տուգանք չվճարելու համար ադրբ եջանցին տեսուչին 1000 ռուբլի կաշառք է առաջարկել: Այդ փաստի հետ կապված ադրբեջանցին տարվել է ոստիկանական բաժանմունք եւ դատարանի որոշմամբ ձերբակալվել:
Այժմ նրան իր առաջարկած կաշառքի 30 անգամ ավելի չափով' 30 հազար ռուբլի տուգանք եւ վարորդական իրավունքից զրկվելու պատիժ է սպասվում: