Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:

 

Հիշեցնենք, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարի քաղաքականության խստացումը ՀՀ դատախազության որդեգրած ռազմավարության առանցքային ուղենիշներից է: ՀՀ գլխավոր դատախազությունը, հորդորում է, ձեռնպահ մնալ հակաիրավական, ապօրինի գործողություններ կատարելուց, գործել օրենքի և օրինականության սահմաններում: