SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Միքայել Զադոյանը: Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Զադոյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ: