ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Այսպես, ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է: Ա. Ս.-ն միաժամանակ հայտնել է, որ իր հոր ծանոթը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ.-ի ամռանը վերը նշված խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավորին և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար: Հետագայում պարզվել է, որ Ա. Ա.-ն այդ գումարից 3.000 ԱՄՆ դոլարը վերցրել է իրեն, իսկ մնացած` 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցել դատավորին: Այսպիսով, դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ենթադրաբար տեղի ունեցած հանցագործության դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Քրգործ` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության փաստերով
17:39 - 21.Օգոստոս.2017
Առաջարկում ենք նաև
07/03/17 20:23
Վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
27/03/19 15:08
Գյումրիի դպրոցի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով
14/09/18 23:14
113 տոկոսով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը. դատախազություն
28/09/17 21:45
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչը
30/12/16 14:21
5 անձի մեղադրանքներ են առաջադրվել անօրինական միգրացիա կազմակերպելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար. ԱԱԾ
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
27/05/20 17:15
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան