Բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, հայտարարություն է տարածել ԱԱԾ լրատվական ծառայությունը։ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխարգելել բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը, ինչպես նաև բացահայտել առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպք: Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ եղանակով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու կասկածանքով 2020թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման են ենթարկվել Ս. Ն-ն, Ն. Գ-ն, Ն. Մ-ն և Ռ. Մ-ն, ովքեր նույն օրը քրեադատավարական օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության պայմաններում ներգրավվել են որպես կասկածյալ: Նույն օրը պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքի մեջ ներգրավված անձինք պաշտպանների ներկայությամբ տվել են խոստովանական ցուցմունքներ՝ բացահայտելով կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաև քրեական գործի քննության համար նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր: Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Ն. Գ-ն, նպատակ ունենալով որդու՝ Ս. Ն-ին հերթական անգամ կեղծ փաստաթղթերի հիման վրա երկարացնել նախկինում 5 տարով տրված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման ժամկետը, իր ընկերուհու միջոցով համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական հոսպիտալի նախկին աշխատակից Ռ. Մ-ի հետ, որպեսզի վերջինս, օգտագործելով իր կապերը, պաշտոնատար անձանց 3.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք տալու եղանակով, լուծի որդու զինվորական ծառայության ժամկետի հերթական տարեկետման հարցը և ստացել վերջինիս համաձայնությունը: Այնուհետև, Ռ. Մ-ն, տալով իր համաձայնությունը Ն. Գ-ին և Ս. Ն-ին օժանդակելու նրանց հանցավոր մտադրությունն իրականացնելու հարցում, 2020թ. ապրիլին հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին և առաջարկել է գումարի դիմաց հերթական անգամ հետաձգել Ս. Ն-ի ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչը՝ պայմանավորվելով որոշ ժամանակ անց հանդիպել: Ռ. Մ-ն համապատասխան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցելու նպատակով 2020թ. մայիսին Ն. Գ-ից ստացել է 3.000 ԱՄՆ դոլար և հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին, սակայն քանի որ վերջինս հրաժարվել է ստանալ կաշառքի առարկան, Ռ. Մ-ն 3.000 ԱՄՆ դոլարից 2.000 ԱՄՆ դոլարը հետ է վերադարձրել Ն. Գ-ի որդուն՝ Ս. Ն-ին, իսկ 1.000 ԱՄՆ դոլարի կապակցությամբ պատճառաբանել, որ նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ լինելու դիմաց փոխանցել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակել այն: Բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով հիշյալ անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգիչներ, բժշկական փաստաթղթեր, զինվորական գրքույկ, բջջային հեռախոսներ, ձեռնարկվում են միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը
17:15 - 27.Մայիս.2020
Առաջարկում ենք նաև
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
26/11/21 11:52
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպք
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
25/04/20 15:35
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու հերթական դեպքը
23/08/19 13:43
Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք
18/12/18 16:50
ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը
21/08/17 17:39
Քրգործ` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության փաստերով
07/03/17 20:23
Վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
19/01/17 15:49
ԱԱԾ-ն բացահայտել է դատավորին կաշառք տալու պատրվակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան