Նյու Յորքի մետրոյում մաչետով զինված տղամարդը հարձակվում է ուղևորների վրա: Արդեն կա մի քանի տուժած, հաղորդում է Independent-ը:

 

29-ամյա Նաթալի Լյուիսը մետրոյում իր քրոջ հետ էր, երբ բախվել է մի սևամորթ տղամարդու: Վերջինս սկսել է ագրեսիվ վարվել նրա հետ, ինչից հետո կտորների մեջ փաթաթված իր է հանել պայուսակից. պարզվել է, որ դա մաչետ է: Տղամարդն սկսել է սպառնալ, որ կտոր-կտոր կանի կնոջը և ոչ ոք չի օգնի նրան:

 

Հաջորդ կանգառում Լյուիսը դուրս է ցատկել վագոնից, սակայն հարձակվողը հասցրել է երկու կտրող հարված հասցնել նրան: Բարեբախտաբար, դրանք դիպչել են կնոջ պայուսակին:

 

Նաթալիի հետ տեղի ունեցած միջադեպից որոշ ժամանակ անց ոստիկանություն է դիմել մետրոյի մեկ այլ ուղևոր: Նա պատմել է, որ նա Հարլեմ էր ուղևորվում, երբ նրա վրա մաչետով զինված տղամարդ է հարձակվել և կտրել իր դեմքը:

 

Հարձակումների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև այլ մարդկանցից:Հանցագործին դեռևս չի հաջողվել ձերբակալել, սակայն համացանցում տեղադրված է նրա լուսանկարը: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին: