Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել են գագաթնաժողովի կուլիսներում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հնդկաստանի վարչապետը։

«Հրաշալի էր՝ այսօր ՄԱԿ-ում կայանալիք Ապագայի գագաթնաժողովի կուլիսներում հանդիպել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Նարենդրա Մոդին։